Այս կայքէջում զետեղվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հավաքների ազատության իրավունքի խախտումները (խոչընդոտումներ, բռնություններ, ձերբակալություններ և այլն) փաստող լուսանկարներ և տեսանյութեր: Դրանք կարող են տեղադրվել լրագրողների, հավաքների մասնակիցների և այլ ականատեսների կողմից:

Գրանցել միջադեպ
Գլխավոր էջ

Ի բողոք Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության

Լուսանկարներ (1)

15.01.2015 - Շիրակ, ք. Գյումրի
15.01.2015 - Շիրակ, ք. Գյումրի

Տեսագրություններ (3)

15.01.2015 - Շիրակ, ք. Գյումրի
15.01.2015 - Շիրակ, ք. Գյումրի
15.01.2015 - Շիրակ, ք. Գյումրի
15.01.2015 - Շիրակ, ք. Գյումրի
15.01.2015 - Շիրակ, ք. Գյումրի
15.01.2015 - Շիրակ, ք. Գյումրի
Հունվարի 15-ին հարյուրավոր ցուցարարներ հավաքվել էին Գյումրիում՝ Շիրակի մարզի գլխավոր դատախազության դիմաց, և պահանջում էին հանդիպում ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ, որին հաջորդեցին բանակցությունները: Կոստանյանի և ցուցարարների բանակցություններին մասնակցում էին նաև պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ՝ Միքայել Աջապահյանը, և մարզային դատախազ՝ Րաֆֆի Ասլանյանը (ինչպես նաև Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը): Դատախազ Կոստանյանը պարտավորվեց նամակով դիմել Ռուսաստանի Գլխավոր դատախազին, որպեսզի հանցագործին հանձնեն հայ իրավապահներին: Սակայն ցուցարարներին բանակցությունների արդյունքները չբավարարեցին, որի արդյունքում ցուցարարների մի զգալի մասը շարժվեց դեպի Ռուսաստանի հյուպատոսարան: Նրանց ճանապարհը փակեցին իրավապահ ստորաբաժանումները, որը հանգեցրեց ցուցարարների և իրավապահների միջև բախումների: Նախնական տվյալներով՝ բախումների ընթացքում վիրավորվել է 9 քաղաքացիական անձ և 5 (6) ոստիկան (քաղաքացիական անձինք, առաջին բուժօգնություն ստանալով, դուրս են գրվել բուժհաստատություններից) և բերման էին ենթարկվել 21 հոգի: Հետագա տեղեկատվության համաձայն, որը հայտնեց Գյումրու բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը, հիվանդանոց էին դիմել 24 հոգի (14-ը՝ ոստիկան), որոնցից հիվանդանոցում մնացել էին (են) ընդամենը 2 ոստիկան (երկուսի վիճակն էլ բավարար էր գնահատվել): Լրատվական կայքերի վերջին հրապարակումների համաձայն բուժհաստատություններ դիմողների թիվը եղել է 28 (18-ը ոստիկան): Բողոքի զանգվածային միջոցառումներ տեղի ունեցան նաև Երևանում, որոնք նույնպես ավարտվեցին քաղաքացիական անձանց բերման ենթարկումով: Երեկոյան և գիշերային ժամերին Ազատության հրապարակից և հարակից տարածքներից ոստիկանական բաժիններ բերման ենթարկեցին 38 հոգի: Բոլոր բերման ենթարկվածները (այդ թվում՝ Գյումրիում) բաց թողնվեցին, նրանց մի մասի նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանագրություններ են կազմվել: