Այս կայքէջում զետեղվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հավաքների ազատության իրավունքի խախտումները (խոչընդոտումներ, բռնություններ, ձերբակալություններ և այլն) փաստող լուսանկարներ և տեսանյութեր: Դրանք կարող են տեղադրվել լրագրողների, հավաքների մասնակիցների և այլ ականատեսների կողմից:

Գրանցել միջադեպ
Գլխավոր էջ

Գրանցել միջադեպ

Կարմիր աստղանիշով (*) նշված դաշտերը լրացնելը պարտադիր է։

Կոնտակտային տվյալներ

Պարտավորվում ենք գաղտնի պահել ձեր տվյալները և չտրամադրել երրորդ կողմին: Բոլոր այս դեպքերում մենք առաջնորդվում ենք ՀՀ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5 հոդվածով, որի համաձայն լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ այն դեպքերի, երբ բացահայտումը պարտադրվել է «դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, և սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»:

Ակցիա

Ընտրեք միջադեպին համապատասխան առկա ակցիաներից մեկը կամ գրանցեք նորը: Եթե գրանցում եք նորը, ապա նկարագրության տողում հակիրճ գրեք ներկայացված ակցիայի նպատակը, պահանջը և այլ կարևոր տեղեկություն:

Ամսաթիվ

Նշեք տեղի ունեցած միջադեպի օրվա ամսաթիվը, ոչ թե՝ գրանցման:

Վայր

Ընտրեք միջադեպի մարզը, համայնքը և գրեք միջադեպի հասցեն:

Լուսանկարներ և տեսանյութեր

Ներբեռնեք միջադեպի վերաբերյալ ձեր կողմից արված լուսանկարներն ու տեսաձայնագրությունները: Կարող եք գրել հակիրճ նկարագրություն յուրաքանչյուր լուսանկարի և տեսանյութի վերաբերյալ: Լուսանկարները պետք է լինեն JPEG ֆորմատի: Յուրաքանչյուր լուսանկարի ծավալը պետք է չգերազանցի 2 MB, իսկ տեսանյութերն անհրաժեշտ է նախապես ներբեռնել YouTube կամ Vimeo կայքերից որևէ մեկում: Կրկնություններից խուսափելու համար, խնդրում ենք, նախապես ստուգել արդյոք տվյալ լուսանկարը կամ տեսանյութն արդեն արդեն գրանցված չէ:
Փոխել նկարը